ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ինչո՞վ են Նոր Հայաստանի պարեկները տարբերվում աշխարհի մնացած պարեկներից

Ինչո՞վ են Նոր Հայաստանի պարեկները տարբերվում աշխարհի մնացած պարեկներից
12.12.2023 | 16:02

Պարզվում է, որ Նոր Հայաստանի պարեկները ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելը ստուգում են... 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամներով:

ՈՒրեմն, Նոր Հայաստանի պարեկը կանգնեցնում է ավտոմեքենան և վարորդին հայտնում ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ իր կասկածը: Եթե վարորդը հերքում է ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ պարեկի պնդումը, ապա վերջինս գրպանից հանում է 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամ և խազում է «կասկածելի» ապակին:

Ապակի «խազող» պարեկը ֆեյսբուքյան էջ ունի: Էջում գրված է, որ ինքը (պարեկը) «հայ է, իսկ թուրքը նրա թշնամին»: Մտածում եմ` ինչու՞ ադրբեջանական տանկերը, ԲՏՌ-ները և բայրաքթարները խազած չեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ